Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում:   

Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. 

«Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»:  Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր: