7 պատճառ, թե ինչու ընկույզը պետք է լինի ձեր առողջ նախուտեստը

7 պատճառ, թե ինչու ընկույզը պետք է լինի ձեր առողջ նախուտեստը

100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:

Ինչին է օգտակար ընկույզը

Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես: Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են: Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝

Ընկույզում ֆոսֆորի առկայությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարադակի նվազմանը
Ընկույզը բարձրացնում է իմունիտետը հատկապես բջիջների մակարդակով, դրա արդյունքում այն դառնումէ հզոր հակաբորբոքային միջոց
Ընկույզում առկա վիտամին, A-ն, E-ն, կերոտինը օգտակար են արյան բաղադրության համար, դրա հետևանքով ընկույզը ունի երիտասարդացնող, իսկ ավելի ճիշտ ծերացումը դանդաղեցնող հատկություն

 Ընկույզը հոգ է տանում գլխուղեղի առողջության մասին․ Դեռևս հույն պատմիչ Հերոդոտոսն էր վկայում՝ քրմերը համարում էին, որ ընկույզ ուտելով մարդն իմաստություն է ձեռք բերում։ Ավելի ուշ գիտական ուսումնասիրությունները հաստատեցին, որ ընկույզի նմանությունը մարդու գլխուղեղին ամենևին էլ պատահական համընկնում չէ․ այս պտուղն իսկապես շատ օգտակար է գլխուղեղի առողջության համար, քանի որ հարուստ է նեյրոպրոտեկտիվ մի շարք միացություններով՝ ներառյալ վիտամին E, ֆոլաթթու, մելատոնին, օմեգա-3 ճարպեր ու հակաօքսիդանտներ։

Ընկույզն ունի հակաքաղցկեղային ազդեցություն․ Ընկույզն օգնում է նվազեցնել ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղի վտանգը, այլ նաև կրծքագեղձի։ Հետազոտություններից մեկը հաստատել է այդ պնդումը․ ընդհանուր առմամբ ընկույզի ամենօրյա օգտագործումը 30-40 տոկոսով նվազեցրել է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։

Հոգում է սրտի առողջության մասին․ Ընկույզը l-արգինին ամինաթթու է պարունակում, որը կարևոր նշանակություն ունի սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Սակայն մեկ ուշագրավ նկատառում՝ եթե պայքարում եք հերպեսի դեմ, պետք է խուսափել կամ նվազագույնի հասցնել ընկույզի օգտագործումը, քանի որ արգինինի բարձր մակարդակը կարող է պակասեցնել լիզին ամինաթթվի պաշարը, ինչն էլ կարող է խթանել հերպեսի ռեցիդիվները։ Ինչպես արդեն նշվեց, ընկույզը հարուստ է բուսական ծագմամբ օմեգա-3 ալֆա-լինոլենաթթվով, որն օժտված է հակաբորբոքային ընդգծված ազդեցությամբ և կարող է կանխարգելել արյան պաթոլոգիկ մակարդուկների ձևավորումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնց սննդակարգում գերակշռում է ալֆա-լինոլենաթթուն, ավելի քիչ են ենթարկվում մահվան ելքով սրտի կաթվածի վտանգին և 50 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում սրտի խնդիրների պատճառով առաջացող հանկարծամահության վտանգին։ Ապացուցվել է, որ օրական 4 հատիկ սովորական ընկույզի օգտագործումը նշանակալիորեն ավելացնում է ալֆա-լինոլենաթթվի մակարդակն արյան մեջ, ինչպես նաև ընկույզի կանոնավոր օգտագործումը պահպանում է խոլեսթերինի առողջ մակարդակն օրգանիզմում։

 Ընկույզը պարունակում է հազվադեպ և ուժեղ հակաօքսիդանտներ․ Հակաօքսիդանտները նշանակալի ազդեցություն ունեն օրգանիզմի առողջության համար, քանի որ դրանք օգնում են կարգավորել ծերացման գործընթացը՝ պայքարելով դրա հիմքում ընկած ազատ ռադիկալների դեմ։ Հունական ընկույզը հարուստ է հզոր ու բացառիկ հակաօքսիդիչներով, որոնք պարունակվում են ընդամենը մի քանի մթերքներում։ Դրանք են՝ յուգլոն քինոնը, տեպլիմագրանդին տանինը, մորին ֆլավոնոլը։ Գիտնականներն այդ հակաօքսիդիչները «անհավանական» են համարում, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ հունական ընկույզի պոլիֆենոլները կարող են կանխարգելել քիմիական նյութերի պատճառով լյարդի ախտահարումը։ Ընկույզի պոլիֆենոլները, դրսևորելով հակաօքսիդանտային բարձր ակտիվություն, արգելակում են օքսիդացման գործընթացները՝ կանխարգելելով աթերոսկլերոզի առաջացումը։

 Ընկույզը նպաստում է քաշի կարգավորմանը․ Խելամիտ քանակով ընկույզի ամենօրյա օգտագործումը նպաստում է քաշի կարգավորմանը։ Թերևս պատճառն այն է, որ ընկույզի շնորհիվ հագեցվածության զգացողությունն ավելի երկար է տևում, ինչպես նաև կրճատվում է ընդունվող սնունդի քանակը, իսկ օրգանիզմն ապահովվում է անհրաժեշտ սննդանյութերով։ Ինչպես նշվեց վերևում, ընկույզի հակաօքսիդիչները նաև բարելավում են օրգանիզմի լիպիդային ֆոնը։

 Ընկույզն օգնում է բարելավել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը․ Ընկույզի դրական հատկություններից մեկը տղամարդկանց վերարտադրողական առողջության բարելավումն է։ Օրական մոտ 75 գրամ ընկույզի օգտագործումը բարենպաստ է անդրադառնում սերմնահեղուկի որակի, կենսունակության և շարժունակության վրա։