Ռուսական խաղաղապահ զորքն իր պահպանության ներքո գտնվող տարածքներում ամբողջապես անցել է իր գործառույթների կատարմանը․ Խաչատրյան (տեսանյութ)

«Թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի Ասկերանի շրջանի Քարագլուխ բարձունքում, մանրամասն չեմ ներկայացնի, սակայն կասեմ հետևյալը՝ ռուսական խաղաղապահ զորքն ամբողջապես անցել է իր գործառույթների կատարմանը և ակտիվ միջոցներ է ձեռնարկում որպեսզի այսուհետ բացառվեն այն դեպքերը, ինչը մենք ունեցանք օրեր առաջ»։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այսինքն, այն տարածքները, որոնք գտնվում են ռուսական խաղաղապահ զորքերի պահպանության ներքո, այս պահի դրությամբ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որ այդ տարածքներում վերահսկողությունը լինի լիակատար և որևէ սադրանքներ այսուհետ բացառվեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում հակառուսական նյութեր են տարածվում՝ ներկայացնելով ռուս խաղաղապահների գործողությունները Փառուխում և Քարագլուխ բարձունքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան