Բոլոր քմահաճույքները, դրոշակները պետք է մի կողմ դնել, համախմբվել հանուն Արցախի փրկության. Սողոմոնյան

«Այս պահին պետք է բոլոր տիպի քմահաճույքները, ճաշակները, համոզմունքները, դրոշակները մի կողմ դնել, գնալ Արցախի դրոշին ընդառաջ, համախմբվել հանուն Արցախի փրկության»։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման հիմնադիր անդամ, դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները Արցախին անտերության են մատնել։

«Ժողովուրդը պետք է սթափվի և ճիշտ գնահատի իրավիճակը, խորհրադարանի ամբիոնին դրոշի ամրացումը սինվոլիկ քայլ է, բայց պետք է ճիշտ հասկանալ դրա տակ եղած գաղափարը՝ այօր բոլոր տիպի դրոշները պետք է խոնարհել հանուն Արցախի դրոշի, հանուն Արցախի փրկության»,-ասաց նա։

Ըստ նրա՝ այսօր ընդդիմության գործողություններից հետո ԱԺ ամբիոնից ՔՊ-ականի կողմից դրոշը հանելը Միլի Մելջլիսին հատուկ գործողություն էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան