Մոսկվայում պայթյունից վիրավnրված Արմեն Սարգսյանի ձախ ոտքն ամպուտացվել է․ նա կոմայի մեջ է

Մոսկվայում պայթյունից վիրավnրված Արմեն Սարգսյանի ձախ ոտքն ամպուտացվել է․ նա կոմայի մեջ է

Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում գործած պայթուցիկ սարքն ունեցել է մինչև 1 կգ տրոտիլի համարժեք հզորություն, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Պայթյունից վիրավորված, ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը կոմայի մեջ է, նա ձախ ոտքի տրավմատիկ ամպուտացիա է ստացել։ 

Մյուս տուժածները ստացել են կոտրվածքներ ու վիրավորումներ, հաղորդել է «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրը։