Մաhափորձ ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանի դեմ․ մանրամասներ

«Ալիե Պարուսա» համալիրում տեղի ունեցած պայթյունը կարող է մահափորձ եղած լինել ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանի դեմ, գրել է Mash-ը։
Նա հետախուզվում է Ուկրաինայում։ Արմեն Սարգսյանը ողջ է, դա հաստատել է իրավապահ մարմիններում RT-ի աղբյուրը: Նախնական տվյալներով՝ նա ծանր վիճակով հիվանդանոցում է։
Պայթյունի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել, հայտնել են լրատվամիջոցները։ Նրա դեմքը շատ է վնասված։
Օդային շտապօգնության ուղղաթիռ է ժամանել համալիր։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ շքամուտք է մտել բնակիչներից մեկը՝ թիկնապահներով։
Տղամարդը մահացել է։ Դռնապանն ասել է, որ նախկինում տեսել է այդ մարդուն: Մահափորձը տեղի ունեցածի վարկածներից մեկն է։
Ընդհանուր առմամբ վիրավորվել է առնվազն 5 մարդ, գրել են ԶԼՄ-ները։
Պայթյունի հետևանքով չորս տուժածների վիճակը գնահատվում է ծանր, ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաքի առողջապահության վարչությունից։
Սակրավորները ստուգում են բնակելի համալիրի ստորգետնյա կայանատեղին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գրում են տեղական խմբերը։ Հաղորդվում է, որ նրանք փնտրում են կասկածելի առարկաներ և տրանսպորտային միջոցներ, որոնք չեն պատկանում տեղի բնակիչներին:
Արմեն Սարգսյանը ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է։
Տուժել է նաև նրա թիկնապահ Օլեգը Կասպերովիչը։ Նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: 49-ամյա Կասպերովիչը եղել է «Խաղաղապահ» բազայում։ 2024 թվականի հուլիսին նա կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ է ստացել։