ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել․ կալանավորվել է Երեւանյան մաքսատան պետի խորհրդական

Մարտի կեսերին MediaHub-ը գրել էր, որ Հայաստանի հարկային թիվ մեկ մարմնում՝ Պետական եկամուտների կոմիտեում հերթական բարձրաստիճան պաշտոնյան է ձերբակալվել՝ ենթադրաբար կոռուպցիոն բնույթի հանցագործության հիմքով։ 

Վերջինս Երեւանյան մաքսատան պետի խորհրդական Արմեն Ասլանյանն է, ում ձերբակալությունը կապված է այս տարվա սկզբին ենթադրյալ կաշառքի գործով կալանավորված «Մետեքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանի եւ մյուսների քրեական գործի հետ։ Այս քրեական գործի շրջանակներում կոռուպցիոն բնույթի ձերբակալությունների շղթայի վերջը չի երեւում։ 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այս բացահայտումների մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում, ավելին՝ իր անմիջական ենթակայի խորհրդականի ձերբակալության մասին հարցին հեգնանքով է պատասխանում։ Ի դեպ, Ասլանյանը երկար տարիներ ՊԵԿ-ում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, եղել է մաքսային գծով մաքսային պահեստի պատասխանատու եւ այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։