Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույքեր են ձեռք բերել․ Կադաստրի ղեկավար

Թվային տվյալները մեր կողմից բազմիցս լրատվականներին տրամադրվել են, ներկա պահին անգիր թվեր չեմ հիշում՝ թուրքեր եւ ադրբեջանցիներ ասվածի վերաբերյալ, որովհետեւ ազգությունը ես չգիտեմ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ադրբեջանցիների ու թուրքերի՝ Հայաստանում վերջին տարիներին տուն ձեռք բերելու վերաբերյալ հարցին ի պատասխան։ 

«Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից որոշակի գույքերի ձեռք բերում եղել է, բայց թե այդ մարդիկ ազգությամբ ով են, չեմ կարող ասել։ Շուկայի նկատմամբ հետաքրքրությունը աճել է, ունենք բազմաթիվ գործարքների աճ, եթե չեմ սխալվում` ունենք մարզեր, որ մինչեւ 40 տոկոս աճ ունենք գործարքների»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։