Հետևում ենք զարգացումներին. ընդդիմությունը կչեղարկի՞ վաղվա հանրահավաքը

Վաղ առավոտից ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, տարատեսակ լուրեր են հասնում սահմանից։
Վաղը սեպտեմբերի 2֊ին ընդդիմությունը մեծ հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում։ Արդյոք առկա իրքվիճակը կարող է փոխել ընդդիմության ծրագրերը. MediaHub-ը զրուցեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
«Մենք հետևում ենք դեպքերի զարգացմանը և այս պահին մեր ընկերների մի մասը Վարդենիսում են գտնվում։ Իսկ հանրահավաքը չեղարկելու կամ հետաձգելու որոշում չունենք։ Կհետևենք դեպքերի զարգացումներին, իհարկե, բայց այն, ինչ վաղվա համար պլանավորել ենք, ուժի մեջ է»,- նշեց Սաղաթելյանը։
Հաարցին իրադարձությունների զարգացման ո՞ր սցենարի դեպքում, այդուհանդերձ, կարող է չեղարկվել կամ հետաձգվել հանրահավաքը, Սաղաթելյանը զերծ մնաց մեկնաբանելուց։
Հիշեցնենք ՝ սեպտեմբերի 2-ին #SOSArtsakh հանրահավաքի նպատակը պաշարված Արցախին հանրային աջակցության ցուցադրությունը և կատարվողի վերաբերյալ հանրային անհամաձայնության արտահայտումն է։
Մարիա Զարգարյան