Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Հաղթանակի մասին նա հայտնել է ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով տեսանյութեր։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։

Նախորդ 2 մենամարտերում նա ևս հաղթանակ էր տարել։