Մեծ Բրիտանիան կարող է զորքեր տեղակայել Արկտիկայում

Մեծ Բրիտանիան կարող է զորքեր տեղակայել Արկտիկայում

Միացյալ Թագավորությունը կարող է մշտապես իր զորքերը տեղակայել Արկտիկայում՝ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ներկայության պատճառով, հաղորդել է «Telegraph» թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ թերթի՝ նման առաջարկություն կարող է պարունակվել Միացյալ Թագավորության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համապարփակ վերանայման մեջ, որը պատրաստվում է բրիտանացի փորձագետների կողմից կառավարության խնդրանքով և պետք է հրապարակվի հունիսին:

Թագավորական զինված ուժերը կարող են ներկա լինել Արկտիկայում այնպես, ինչպես Էստոնիայում, որտեղ մոտ 1000 բրիտանացի զինվորներ տեղակայված են ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի կազմում: Ենթադրվում է, որ զորակազմը կտեղակայվի Նորվեգիայում: