«Համաս»-ի ղեկավարն է uպանվել․ Իսրայելի վարչապետ

Գազայում «Համաս»-ի ղեկավար Մոհամմեդ Սինվարը՝ խմբավորման նախկին առաջնորդ, հանգուցյալ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրը, սպանվել է, չորեքշաբթի օրն օրենսդիրներին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի ամենահետախուզվող անձանցից մեկը՝ Սինվարը, անցյալ տարվա հոկտեմբերին ստանձնել էր իշխանությունը, երբ նրա եղբայրը սպանվել էր Գազայի հարավում։
Յահյա Սինվարը կազմակերպել էր «Համաս»-ի հարձակումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, որը հանգեցրել էր Իսրայելի հետ պատերազմի, իսկ ավելի ուշ հաստատվել էր որպես զինված խմբավորման ընդհանուր առաջնորդ, երբ Իսրայելը սպանել էր նրա նախորդին՝ Իսմայիլ Հանիեին Իրանում։
Նեթանյահուի հայտարարությունները հնչեցել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել էր, որ վերջին 48 ժամվա ընթացքում հարվածել է «տասնյակ թիրախների ամբողջ Գազայի հատվածում», այդ թվում՝ հակատանկային հրթիռային կետերի և զենքի պահեստների։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, իսկ 48-ը՝ վիրավորվել, երբ կրակոցներ են արձակվել իսրայելական և ԱՄՆ-ի կողմից աջակցվող հիմնադրամի կողմից ստեղծված նոր օգնության բաշխման կետը գրաված մարդկանց վրա։