Այս սարքի շնորհիվ տղայի մոտ էպիլեպսիայի նոպաները նվազել են 80%-ով․ մանրամասներ

Մեծ Բրիտանիայից դեռահասը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով սկսել է կրել էպիլեպտիկ նոպաները վերահսկելու նեյրոստիմուլյատոր:
13-ամյա Օրան Նոուլսոնը տառապում է ծանր էպիլեպսիայով և օրվա ընթացքում հարյուրավոր անգամ նոպաներ էր ունենում:
Հոկտեմբերին Նոուլսոնը բարդ վիրահատության է ենթարկվել՝ երկու էլեկտրոդներ մտցվել են ուղեղի խորքում և լարերը միացվել են նեյրոստիմուլյատորին, որը նույնպես տեղադրվել է գանգի մեջ ու պտուտակներով ամրացվել, գրել է The Guardian-ը
Սարքի գործարկումից հետո ապահովվել է ուղեղի մեղմ էլեկտրասիմուլյացիա, որը պաշտպանում է նոպաներից: Տղայի մոտ էպիլեպսիայի նոպաները նվազել են 80%-ով։