Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ. ուշագրավ դեպք

Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ. ուշագրավ դեպք

Բրիտանուհին երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել գրեթե մեկ ամսվա տարբերությամբ։ Այս մասին հայտնել է The New York Post-ը։

22-ամյա Քեյլի Դոյլը հղիացել է 2020 թվականի հոկտեմբերին։ Նրան ասել են, որ երկվորյակներ է ունենում։ Կինը ուշադիր հետևել է  առողջությանը, և մինչև 22-րդ շաբաթը հղիությունն ընթացել է բնականոն հունով, բոլոր նկարներն ու անալիզները կարգին են եղել։

«Ես տեղյակ էի երկվորյակներ ունենալու հետ կապված բոլոր ռիսկերի մասին»,- պատմել է Դոյլը: «Ես նույնիսկ վճարում էի բժշկին մասնավոր այցերի համար, քանի որ շատ էի վախենում բարդություններից: 22 շաբաթվա ընթացքում ես պարզապես պառկած էի անկողնում, երբ հանկարծ զգացի իմ ամբողջ կյանքի ամենածանր ցավը»:

Կինը անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկները հսկել են նրան հինգ օր։ 2021 թվականի մարտի 20-ին ծնվել է Առլոն, սակայն երեխան մահացած է ծնվել։ Բժիշկները ենթադրել են, որ պատճառը արյան թրոմբն է, որը գոյացել է պլասենցայում: Նրանք հավատացել են, որ երկրորդ տղան մի քանի ժամվա ընթացքում կծնվի և եղբոր նման կմահանա։

Կծկումները դադարել են մինչև երկրորդ երկվորյակի ծնվելը, և Դոյլին ուղարկել են տուն: Կինը շոկի մեջ է եղել, բայց իր փորձից հետո որոշել է այլ մասնագետ ու նոր կլինիկա գտնել։ Նա երեք շաբաթվա ընթացքում ամեն օր նոր բժշկի է գնացել։ 

22 օր անց Դոյլին կեսարյան հատում են արել, և ծնվել է նրա երկրորդ երեխան՝ Աստրոն։ Հակառակ կանխատեսումների՝ նա ողջ է մնացել, թեև վաղաժամկետության պատճառով խնդիրներ ուներ երիկամների և սրտի հետ։

Աստրոն այժմ երկու տարեկան է։