Հզոր երկրաշարժից ցնցված Թայվանը հրաժարվել է չինական օգնությունից․ որքա՞ն է կազմել վնասը

Հզոր երկրաշարժից ցնցված Թայվանը հրաժարվել է չինական օգնությունից․ որքա՞ն է կազմել վնասը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի ներքո աշխատող Թայվանի գործերով գրասենյակը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած խոշոր երկրաշարժի կապակցությամբ։

Գործակալությունը հայտարարել է տարերային աղետի հետեւանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Թայվանի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Պեկինին մտահոգության համար, սակայն վստահեցրել են, որ օգնության կարիք չունեն։ Այս մասին հաղորդել է տեղական The Watch Media պորտալը՝ վկայակոչելով մայրցամաքային Չինաստանի գործերի խորհրդի հայտարարությունը։

Թայվանի երկրաշարժի ազդեցությունը աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային արտադրող Taiwan Semiconductor Manufacturing Co (TSMC) արտադրության վրա «սահմանափակ կլինի»։ Հայտնել է ընկերությունը:

Ընկերությունը երկրաշարժի վնասները գնահատել է մոտավորապես 60 միլիոն դոլար։ Հայտնել է թայվանական Commercial Times թերթը։

TSMC-ն պարզաբանել է, որ անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով ընկերության որոշ արտադրամասեր տարհանվել են։ Արտադրական հզորության մի մասը կասեցվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվել է դադարեցնել շինարարությունը ողջ Թայվանում։

Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն եղել է ամենաուժեղը վերջին 25 տարվա ընթացքում։ Արձանագրվել է ավելի քան 40 հետցնցում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորս, վիրավորվել՝ ավելի քան 90 մարդ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև ճապոնական Օկինավա և Միյակո կղզիներում, որտեղ 3 մ ցունամիի նախազգուշացում է հայտարարվել։