ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու հարատև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:
«Քննարկվել է ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության ու խաղաղության բանակցությունների ներկա կարգավիճակը»,- գրել է նա: