Ուղեւոր է ձերբակալվել, ով փորձել է 28 կիլոգրամ ոսկի անցկացնել հագուստի տակ պահած (լուսանկարներ)

Ուղեւոր է ձերբակալվել, ով փորձել է 28 կիլոգրամ ոսկի անցկացնել հագուստի տակ պահած (լուսանկարներ)

Մախաչկալայի օդանավակայանում ուղեւոր է ձերբակալվել, ով փորձել է մաքսանենգ ճանապարհով 28 կիլոգրամ ոսկի անցկացնել հագուստի տակ պահած։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ուղեւորը ոսկին թաքցրել է հատուկ կորսետի մեջ։ Այնտեղ նրան հաջողվել է լցոնել 54 ինքնաշեն ոսկու ձուլակտոր։ Առգրավված իրերի արժեքը 142 մլն ռուբլի է (մոտ 1,6 միլիոն դոլար)

Հարուցվել է քրեական գործ՝ «Ռազմավարական նշանակության ռեսուրսների մաքսանենգություն» հոդվածով։ Ուղեւորին կարող է սպառնալ մինչեւ հինգ տարվա ազատազրկում։

Լուսանկարներն այստեղ