Քանի՞ մարդ է ահաբեկչության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»-ից տարհանվել

Քանի՞ մարդ է ահաբեկչության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»-ից տարհանվել

Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ» շենքից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Crocus Group-ի ներկայացուցիչը։

«Հրշեջները կրակը մարելիս նկուղից և տանիքից դուրս են բերել ևս 100 մարդու»,- ասել է գործակալության անանուն մնացած զրուցակիցը։

Մարտի 22-ին կամուֆլյաժով մի խումբ տղամարդիկ ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլ» և ավտոմատից կրակ բացել, իսկ ավելի ուշ հրդեհ է կազմակերպել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ։ Զոհերի թիվը հասնում է 137-ի, ևս մոտ 180-ը՝ վիրավորվել է, վնասվածքներ և այրվածքներ է ստացել։ Գործի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ չորս ենթադրյալ ահաբեկիչների։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, դատարանը նրանց կալանքի է ուղարկել։