Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար․ Սեյրան Օհանյան
Ցավոք, 2018 թվականից սկսած, օրվա իշխանությունների կառավարման ժամանակահատվածում լուրջ ուշադրություն չի դարձվել այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատմանը։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ քննարկումը տեղի է ունենում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ։
«2018 թվականից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, մի ամբողջ բանակցային գործընթաց և երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ։ Առավելևս, այդպես է եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ »,-ասաց Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ երկիրը չի փոխանցվել ռազմական ռելսերի և դա է պատճառը, որ ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականը բերել է պարտության։
«Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար։ Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են հասցրել մեր պետական ու ռազմական կառավարմանը»,-նշեց պատգամավորը։ Սեյրան Օհանյանի խոսքով, հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում, ղարաբաղյան շարժման սկզբից, Հայաստանի անկախության սկզբնական քայլերի շրջանակներում միշտ իրավիճակային որոշումների ճշգրիտ գնահատման արդյունքում են եղել հաջողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում: