Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին․ Օհանյան

44-օրյա պատերազմից հետո պետք է անցկացվեր լուրջ անվտանգության միջավայրի գնահատական` նոր ձևավորված աշխարհագրական դասավորվածության շրջանակներում, մարտահրավերների գնահատականներ տրվեին և դրա արդյունքում լիներ որոշումների ընդունում: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման ժամանակ։ 

Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չեն քաղել։ 

Սեյրան Օհանյանն առանձնացրեց ազգային և միջազգային երաշխիքները, առաջին հերթին երկրի ներքին ամրությունը հանդիսացող անվտանգության համակարգն ու բանակը՝ երկրի պաշտպանական համակարգը։ 

«Ցավոք սրտի, ԱԺ-ում աշխատանքի ժամանակ այդ ամենը մենք չտեսանք․ սա է ստիպում, որ մենք ԱԺ-ի գործունեությանը զուգահեռ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով մեր քննարկումները իրականացնենք։ Ընդ որում, մինչև հիմա էլ ԱԺ ղեկավարությունը համարձակություն չգտավ, որպեսզի երկու խորհրդարանների միչև համատեղ նիստ անցկացնի և քննարկեն այն խնդիրները, ողբերգական իրավիճակը, որն այսօր հայ ժողովրդի և Արցախի դուռն են թակել»,-ասաց Օհանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։