Այս մթերքներն արագացնում են ծերացումը

Որոշ մթերքներ արագացնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։ Այս մասին խոսել է էնդոկրինոլոգ, սննդաբան Օքսանա Միխալեւան։
Նրա խոսքերն է մեջբերոել Gazeta.Ru-ն։
Մասնագետը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է քաղցր, յուղոտ, տապակած ու աղի մթերքներին։ Ամենամեծ վտանգը, ըստ նրա, վերամշակված միսն է՝ երշիկեղենը, պելմենին, ֆրանկֆուրտը և այլ կիսաֆաբրիկատներ՝ այն ամենը, ինչ արտադրվում է արդյունաբերական ճանապարհով։
«Սա ներառում է նաև արագ սնունդ, անպիտան սնունդ (խորտիկներ), քաղցր ըմպելիքներ և քաղցրավենիք ընդհանրապես, ինչպես նաև արդյունաբերական թխվածքը: Այս ամենը մեր օրգանիզմում առաջացնում է ծերացման գործընթաց»,- ընդգծել է սննդաբանը։
Միխալեւան խոսել է նաեւ տրանս ճարպերի վտանգավորության մասին։ Դրանք հանդիպում են արագ սննդի մեջ՝ հավի միս և տապակած կարտոֆիլ, ինչպես նաև արդյունաբերական թխվածքի մեջ: «Փորձեք ավելի շատ բնական ուտելիքներ ուտել, որոնք դուք ինքներդ եք պատրաստում: Ավելի լավ է սնունդն օգտագործել թարմ վիճակում, եթե այն վերամշակում չի պահանջում»,- խորհուրդ է տվել բժիշկը։