Սեդրակ Կարապետյանը՝ աշխարհի չեմպիոն

Սեդրակ Կարապետյանը՝ աշխարհի չեմպիոն

Կուդո մարզաձևի աշխարհի առաջնությունում Վրաստանը ներկայացնող Սեդրակ Կարապետյանը աշխարհի չեմպիոն է դարձել՝ նվաճելով ոսկե մեդալ։

Վրաստանի Կուդոյի հավաքականը Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել է 6 մեդալով:

Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ հայտնել է է Վրաստանի Կուդոյի ֆեդերացիան։

Սեդրակ Կարապետյանը վճռորոշ մենամարտում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Կիգան Մանեզիին։

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի ներկայացուցիչ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Կուդոյի աշխարհի առաջնությունում։ Չեմպիոն է դարձել նաև Սաբա Մաքացարիան։

Կուդոիստներին դիմավորել են Վրաստանի Կուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Խախուտաշվիլին, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Դավիթ Քիրիան, նրանց ընտանիքի անդամներն ու երկրպագուները։