Մարզիչների վեճից հետո ՀՖՖ կարգապահական կոմիտեն վարույթներ է հարուցել

Մարզիչների վեճից հետո ՀՖՖ կարգապահական կոմիտեն վարույթներ է հարուցել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ մայիսի 15-ին կայացած «Նոա»-«Փյունիկ» խաղի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ։

Նշված վարույթների շրջանակներում կարգապահական խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։

Կոմիտեի` վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո որոշումները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում։