Սուդանը Ռուսաստանին թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա հիմնել

Սուդանը Ռուսաստանին թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա հիմնել

Սուդանը Ռուսաստանին թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա հիմնել։ Սուդանը չի առարկում, եթե դա չի սպառնում երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է երկրի Ինքնիշխան խորհրդի փոխնախագահ Մուհամեդ Համդան Դագալոն, հաղորդում է Asharq al-Awsat-ը։

«Եթե որեւէ երկիր ցանկանում է բազա բացել, եւ դա բխում է մեր շահերից, ապա մենք որեւէ խնդիր չունենք հարաբերություններում՝ լինի դա Ռուսաստանի, թե որեւէ այլ երկրի հետ»,- ասել է նա։

Սուդանը կոչ է արել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով։

Սուդանում ՌԴ ռազմածովային ուժերի բազայի ստեղծման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020թ․ նոյեմբերին։ Ենթադրվում է, որ անձնակազմի առավելագույն թիվը չի գերազանցի 300-ը։ Ընդ որում, այնտեղ կարող են մնալ ոչ ավելի, քան չորս ռուսական նավեր, ներառյալ՝ միջուկային էներգասարքավորում ունեցող նավեր։