ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի առողջական վիճակը վատացել է

ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի առողջական վիճակը վատացել է

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

«Որոշակի խնդիրներ եղել են»,- նշեցին նախարարությունից՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ խնդիր է եղել եւ հոսպիտալացված է այժմ արդյոք նախարար Դումանյանը, թե՝ ոչ։

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ մարտի 24-ին, կայացած Կառավարության հերթական նիստին չի մասնակցել։