ԵՊՀ լրատվության վարչության քանի՞ աշխատակից է ազատման դիմում գրել․ խոսնակը մանրամասնում է

ԵՊՀ լրատվության վարչության քանի՞ աշխատակից է ազատման դիմում գրել․ խոսնակը մանրամասնում է

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության (մարքեթինգի) նախկին աշխատակից Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նույն բաժնի աշխատակիցների մեծ մասն ազատման դիմում է գրել։ Նրա խոսքով սա տեղի է ունենում ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի իմացությամբ և նրա ցանկությամբ։

MediaHub.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեց նույն վարչության պետ Ազնիվ Գրիգորյանից։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Գնահատում եմ հեղինակի հումորը՝ շրջանառվող լուրերի վերաբերյալ, իսկ աշխատանքից ազատվել է վարչության ընդամենը երեք աշխատակից, աշխատանքի ազատման այլ դիմումներ չկան»։ Նրա խոսքով վարչության աշխատանքները բնական հունով շարունակվում են։

Արմինե Նավոյան