Ջուրն ամբողջությամբ հեղեղել է Ռուսաստանի Օրենբուրգի քոթեջային բնակավայրը (տեսանյութ)

Ջուրն ամբողջությամբ հեղեղել է Ռուսաստանի Օրենբուրգի քոթեջային բնակավայրը։ Գրել է MASH տելերգամյան ալիքը։
Բնակիչները նավակներով վերադարձել են այնտեղ՝ փրկելու իրենց ընտանի կենդանիներին և գոնե որոշ իրեր, բայց պարզվել է, որ արդեն ուշ է։
Ջրհեղեղն ավերել է 200 տուն ու կենցաղային հողատարածք Դուբովի Պլյոս բնակավայրում։ Առավոտյան տեղաբնակները փորձել են նավակներով հասնել իրենց տները, որպեսզի տանեն մնացածը, սակայն ջուրն արդեն հասած էր եղել տանիքներին։ Օրենբուրգում արդեն ջրի տակ է անցել ավելի քան 2000 հազար տուն ու շենքերով 2500 հողատարածք։
Ուրալում մակարդակը բարձրացել է մինչև 1060 սանտիմետր։ Ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է ապրիլի 12-ին։ Քաղաքում ջրատար ամբարտակներ են տեղադրվում, որպեսզի ջուրը թաղամասեր չհասնի:
Տեսանյութն այստեղ