Մահացել է դերասան Օ. Ջեյ Սիմփսոնը․ նախկինում մեղադրվել էր կնոջն ու նրա սիրեկանին սպանելու համար

Մահացել է դերասան Օ. Ջեյ Սիմփսոնը․ նախկինում մեղադրվել էր կնոջն ու նրա սիրեկանին սպանելու համար

76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան և մարզիկ Օ. Ջեյ Սիմփսոնը։ Այս մասին նրա ընտանիքը հայտնել է X սոցիալական ցանցում։

«Ապրիլի 10-ին մեր հայրը՝ Օրենթալ Ջեյմս Սիմփսոնը, պարտվեց քաղցկեղի դեմ պայքարում։ Նա մահացավ երեխաների ու թոռների շրջապատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դերասանը պայքարել է շագանակագեղձի քաղցկեղի դեմ և կյանքի վերջին ամիսներն անցկացրել հոսփիսում։ Նա խոսել էր իր հիվանդության մասին 2023-ին։

Կինոաշխարհում Սիմփսոնը հայտնի էր դարձել Դեյվիդ Ցուկերի «Մերկ ատրճանակ» եռերգության մեջ դետեկտիվ Նորթբերգի դերով։ Նա նաև Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող էր եղել։

Սիմփսոնը նաև հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ մեղադրվել էր 1994 թվականին իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա նոր սիրեկանի (սիրելիի) սպանության համար։ Երդվյալ ատենակալներն արդարացրել էին դերասանին. Դրանից հետո նա դարձել է բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմերի հերոս՝ «Օ․ Ջեյ Սիմփսոնի պատմությունը», «Օ․ Ջեյ Սիմփսոն. Չպատմված պատմություն», «Օ․ Ջեյ. դարի փորձություն»։