Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակման հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 143-ը՝ վիրավորվել. կան տասնյակ հոսպիտալացվածներ

Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակման հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 143-ը՝ վիրավորվել. կան տասնյակ հոսպիտալացվածներ

Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 143-ը՝ վիրավորվել. հայտնում է TASS-ը։

Հաղորդվում է նաեւ, որ հոսպիտալացվել է 79 մարդ։ Նրանց թվում կան չորս երեխաներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզում գիշերվա ընթացքում 11 ԱԹՍ է խոցվել. Մոսկվայի քաղաքապետը դա անվանել է մայրաքաղաքը գրոհելու ամենամասշտաբային փորձերից մեկը:

Անօդաչուները մայրաքաղաք չեն հասել՝ խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից։ Ընդհանուր առմամբ, անցած գիշեր ոչնչացվել է 45 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք. հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

Տեսանյութը՝ այստեղ