Մեկ տարեկան երեխան սատկացրել է օձին՝ այն շփոթելով խաղալիքի հետ (տեսանյութ)

Մեկ տարեկան երեխան սատկացրել է օձին՝ այն շփոթելով խաղալիքի հետ (տեսանյութ)

Արտասովոր դեպք Հնդկաստանում. մեկ տարեկան երեխան սատկացրել է օձին՝ այն շփոթելով խաղալիքի հետ։

Հնդկաստանի Բիհար նահանգի Գայա քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, որը ցնցել է տեղի բնակիչներին և գրավել լրատվամիջոցների ուշադրությունը։ Մեկ տարեկան տղան, խաղալով իր տան մոտ, կողքով սողացող օձին շփոթել է խաղալիքի հետ և մի քանի անգամ կծել սողունին, ինչը հանգեցրել է նրա մահվան։

Մտահոգ ծնողներն անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն՝ ամբողջական հետազոտության։ Բարեբախտաբար, բժիշկները պարզել են, որ օձի թույնը չի մտել երեխայի օրգանիզմ, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Տղայի հայրն ինքնուրույն հանել է սատկած սողունին որդու բերանից: 

Տեսանյութը՝ այստեղ