ԱՄՆ-ում 10 հազար մարդու համար նախատեսված ստորգետնյա քաղաք է բացվել (լուսանկարներ)

ԱՄՆ-ում 10 հազար մարդու համար նախատեսված ստորգետնյա քաղաք է բացվել (լուսանկարներ)

Ամերիկյան Vivos ընկերությունը սարքավորել է ստորգետնյա քաղաք, որը կարող է հաղթահարել աշխարհի վերջը։ Հայտնել է Metro-ն։

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի լեռներում տեղակայված նախկին ռազմաբազայի տեղում հսկա ապաստարան է կառուցվել, որը կարող է տեղավորել 10 հազար մարդ։ Ավելի փոքր ապաստարան արդեն բացվել էր Ինդիանայում, ևս մեկը կառուցվում է Գերմանիայում։

Vivos-ի գործադիր տնօրեն Դանթե Վիչինոյի խոսքով՝ բունկերում տեղ ամրագրել ցանկացողների թիվը մեկ տարում աճել է ավելի քան երկու հազար տոկոսով, իսկ վաճառքներն աճել են 300 տոկոսով։

«Մինչ բոլորը մոլեգնած մտածում են, թե ինչ անել, մեր համայնքի անդամները հարյուրավոր համախոհների հետ միասին հանգիստ կուղևորվեն իրենց նշանակված ապաստարանները՝ պատրաստ փակվել ծանր դռների հետևում ու հաղթահարել ցանկացած սպառնալիք, որը մոլեգնում է մակերևույթին»,- ասել է Vivos-ի գործադիր տնօրեն Դանտե Վիչինոն։



Ընկերությունը հայտնել է, որ ապաստարանները նախատեսված են ավտոնոմ աշխատելու համար, առնվազն մեկ տարի առանց մակերեսի հետ շփման։ Հարավային Դակոտայի անձնական բունկերում մեկ տեղը հաճախորդներին կարժենա 55 հազար դոլար: Ինդիանայում ավելի էժան է. 35 հազար դոլար մեկ անձի համար, և նրանք, ովքեր ունեն դիֆիցիտային մասնագիտություններ, կարող են զեղչ ստանալ: