WhatsApp-ը նոր գործառույթ ունի

WhatsApp-ը նոր գործառույթ ունի

WhatsApp մեսենջերում ավելացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին ամրացնել հաղորդագրությունները խմբային չաթերում բոլոր մասնակիցների համար: Հայտնել է WABetaInfo պորտալը։

Օգտատերերին հասանելի կլինի երեք ժամանակահատված, որոնց ընթացքում հաղորդագրությունը կամրացվի՝ 24 ժամ, 7 և 30 օր։ Ընտրված ժամկետը լրանալուց հետո այն ինքն իրեն կապամրացվի: Բացի այդ, օգտատերերը ցանկացած պահի հնարավորություն կունենան ինքնուրույն հանել հաղորդագրությունը:

Նոր գործառույթն արդեն հասանելի է WhatsApp-ի վերջին թարմացում iOS սարքերի օգտատերերի համար: Փորձագետները նշել են, որ որոշ հաշիվներ, որոնք չեն ստացել նոր գործառույթը, հասանելիություն կստանան դրան առաջիկա շաբաթների ընթացքում։