Apple-ը, Google-ը և Microsoft-ն առանց գաղտնաբառի ավտորիզացումը կներդնեն մինչև 2023-ի վերջ

Apple-ը, Google-ը եւ Microsoft-ը հայտարարել են առանց գաղտնաբառի ավտորիզացման միասնական ստանդարտի ներդրմանն աջակցելու իրենց մտադրության մասին: Համապատասխան տեղեկատվությունը հինգշաբթի հայտնվել է FIDO Alliance-ի (Fast IDentity Only) կայքում, որը զբաղվում է հայտարարված տեխնոլոգիայի մշակմամբ:
«Ինտերնետի անվտանգության ու օգտվելու հարմարավետության բարելավման համատեղ ջանքերի շրջանակներում Apple-ը, Google-ը եւ Microsoft-ը հայտարարում են, որ իրենք աջակցում են FIDO Alliance-ի եւ World Wide Web Consortium-ի կողմից մշակված առանց գաղտնաբառի միասնական ստանդարտի ներդրմանը: Նոր մեխանիզմը թույլ կտա կայքերին եւ հավելվածներին հուսալի, անվտանգ եւ պարզ գաղտնաբառ օգտագործել օգտատիրոջ ցանկացած սարք եւ հարթակ մուտք գործելու համար»,- ասվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ։