Գերմանիան յոթ ինքնագնաց հաուբից կմատակարարի Ուկրաինային

Գերմանիան յոթ ինքնագնաց հաուբից կմատակարարի Ուկրաինային

Գերմանիան յոթ ինքնագնաց հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է Reuters-ը։

Ծանր սպառազինությունը կհանվի Բունդեսվերի պահեստներից եւ կմատակարարվի տեխնիկական սպասարկման ավարտից հետո՝ մոտակա շաբաթների ընթացքում:

«Մենք պետք է դիմակայենք ռուսական ագրեսիային, մենք պետք է աջակցենք Ուկրաինային այս պայքարում, այս պատերազմում»,- հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Լամբրեխտի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Կիեւը 12 հաուբից եւ արագ նախապատրաստություն էր խնդրել մարտադաշտում զենքի արագ տեղակայման համար, ասել է Օլոնգրենը Sliach ավիաբազայում, որտեղ գերմանացիներն ու հոլանդացիները տեղակայել են Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոցները։

Հաջորդ շաբաթ գերմանական Իդար-Օբերշտեյն քաղաքում ուկրաինացի մոտ 20 զինվորներից բաղկացած առաջին խումբը կսկսի Panzerhaubitze 2000 հաուբիցի օգտագործման  դասընթացները, որոնք խորհրդային արտադրության հաուբիցների օգտագործման փորձ ունեն:

Բեռլինը նաեւ կմատակարարի գերմանական KMW պաշտպանական ընկերության կողմից արտադրված հաուբիցային զինամթերքի նախնական փաթեթը, իսկ զինամթերքի հետագա գնումները կիրականացվեն անմիջապես Կիեւի եւ արդյունաբերության միջեւ:

Panzerhaubitze 2000-ն ամենահզոր հրետանին է, որն ունի Բունդեսվերը, եւ կարող է խոցել թիրախները մինչեւ 40 կմ (25 մղոն) հեռավորության վրա: Անցյալ շաբաթ Գերմանիան առաջին անգամ համաձայնել էր ծանր սպառազինություն մատակարարել Կիեւին, այս դեպքում՝ հակաօդային պաշտպանության «Գեպարդ» տանկեր։