Գազի արտահոսքից մահվան դեպքեր են գրանցվել․ ի՞նչ պետք է աներ ՀԾԿՀ-ը
ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ 2021 թվականից ներտնային գազի սպասարկման ոլորտին։
Նա նշեց, որ 2021 թվականից ներտնային գազի սպասարկումը տանում է «Գազպրոմ Արմենիա»-ն և, մեղմ ասած, սպասարկման որակից քաղաքացիները դժգոհ են։
«Սպասարկողները մեծամասամբ դեպքերում զանգում են հասցեատերերին, հարցնում են «նորմալ ա՞ ձեր մոտ ամեն ինչ, պետք ա՞ գանք, թե չգանք, իսկ մարդիկ, որ հավես էլ չի լինում մարդ ընդունելու, ասում են «հա, նորմալ ա ամեն ինչ», բայց քաղաքացին մասնագետ չի և չի հասկանում գազի արտահոսքի դեպքում ինչ անել»,- նշեց պատգամավորը, ապա ավելացրեց, որ գազի արտահոսքից մահվան դեպքեր են գրանցվել ընթացիկ տարում։
ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանն ասաց, որ միակ խնդիրը, որ բարձրացնում են ներտնային սպասարկման մասով այն է, որ եթե դրվի մրցութային կարգով սպասարկելու հարցը ինչ-որ ընկերության կողմից, ապա միակ պահանջը կլինի, որ բոլոր բնակիչների համար այդ ընկերությունը վերցնի պատասխանատվություն, անկախ նրանից դա շահավետ է, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում