Անցած 5 տարվա կատարած աշխատանքի կարևոր արդյունքը՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է

«Հաշվի առնելով, որ ներկայումս զբաղեցնում եմ հանձնաժողովի նախագահի պաշտոնը և արդեն պատիվ ունեցել եմ ԱԺ-ում ներկայացնելու իմ կարծիքով կարգավորման ոլորտի առաջնահերթ խնդիրները, ուստի կխոսեմ ծառայության ոլորտում նախորդ 5 տարիներին կատարված աշխատանքի ու ապագա անելիքների մասին»,- ԱԺ-ում հայտարարեց ՀԾԿՀ գործող նախագահ, հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում իրականացրած բարեփոխումներից Բաղրամյանն առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը։ 

«2 տարի անց արձանագրում ենք, որ ներքին սպառման շուրջ 25 տոկոսը ձեռք է բերվել շուկայի ազատականացման հատվածում»։

Մանրամասները՝ տեսանյութում