Թրամփը կոչ է անում անօրինական միգրանտներին «ինքնաարտաքսվել»

Թրամփը կոչ է անում անօրինական միգրանտներին «ինքնաարտաքսվել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անօրինական ներգաղթյալներին կամավոր լքել երկիրը՝ օգտագործելով CBP Home հավելվածը։

«Մարդիկ, ովքեր անօրինական կերպով մեր երկրում են, կարող են կա՛մ իրենց արտաքսել, կա՛մ արտաքսվել, ինչը այնքան էլ հաճելի բան չէ»,- ասել է Թրամփը։

Նա ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն օգտագործել է CBP One հավելվածը «ավելի քան մեկ միլիոն օտարերկրացի անօրինական կերպով Միացյալ Նահանգներ բերելու համար»: