ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը ողջունել է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը ողջունել է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

 Նա խրախուսել է կողմերին երկխոսություն ու հաշտեցում։

Լուիս Գրասան նաև երկու կողմերին քաջալերել է օգտագործել հնարավորությունը և շարունակել աշխատել խաղաղության ուղղությամբ հանուն համագործակցային ապագայի՝ կառուցողական և անկեղծ միջոցներով։