Փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնցից 16-ը ցավոք մահացած. Հայկ Կոստանյան

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնցից 16-ը ցավոք մահացած. Հայկ Կոստանյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո 4 օրերի ընթացքում որոնողափրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 935 հրշեջ-փրկարարներ, Կարմիր խաչի կազմակերպությունից 201 հոգի, 132 կամավորներ, նաև անհատներ ու կազմակերպություններ՝ թվով 250 հոգի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նա հայտնել է, որ հրդեհի բռնկումից և պայթյունից հետո 49 ժամվա ընթացքում մեկուսացրել են կրակը, իսկ 4օր անց՝ այսինքն 53 ժամ հետո հրդեհի մարում են տվել:

«Փրկարարները պայթյունի արդյունքում փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնցից 16-ը ցավոք մահացած, փրկարարներին հաջողվել է փրկել 10 մարդու կյանք»,-ասել է Կոստանյանը: