Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երևանը ցանկացավ գնալ Արևմուտք՝ չնայած Մինսկի օգնությանը․ Լուկաշենկո

Blog Image

Մինսկը փորձել է օգնել Երևանին, համագործակցել ենք ամենամերձավոր մարդկանց հետ, բայց Հայաստանը ցանկացավ գնալ Արևմուտք։ Հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, մենք, չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ, հավատացեք, դա բացարձակապես մեր մեղքը չէ։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ամենամերձավոր մարդկանց պես, ամեն կերպ օգնել ենք։ Եվ ահա, տեսեք, ցանկացան գնալ Արևմուտք, ԵՄ»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրել է պետական ​​Belta գործակալությունը։

Նրա խոսքով՝ «մենք դեմ չենք Արևմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը»։

Send