Կրոշիկ անունով կատուն, որը կշռում է 17 կիլոգրամ, փորձել է փախչել, սակայն խրվել է կոշիկի դարակում. գրում է RIA Novosti-ին։
Մի քանի շաբաթ առաջ կամավորները կենդանուն գտել էին Պերմի հիվանդանոցներից մեկի նկուղում։ Ըստ բարեգործական կազմակերպության՝ Կրոշիկի նախկին տերերն այնքան են կերակրել նրան, որ նա դադարել է քայլել։ Նա հետազոտվել է անասնաբուժական կլինիկայում, սակայն ավելորդ քաշի պատճառով չեն կարողացել ուլտրաձայնային հետազոտություն անել, ուստի նիհարելու ծրագիր են նշանակել։ Այն ենթադրում է շաբաթական 70-ից 150 գրամ կորուստ: Կատուն մարզվում է ջրային վազքուղու և այլ հատուկ մարզասարքերի վրա։
Տեսանյութը՝ այստեղ