Tesla-ն չի կարողանում մեքենաների պահեստամասեր գնել Չինաստանում Թրամփի սակագների պատճառով

Ամերիկյան Tesla ընկերությունը չի կարողանում Չինաստանից գնել Cybercab առանց վարորդ ռոբոտաքսիի և կիսաէլեկտրական բեռնատար մեքենայի բաղադրիչներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական արտադրանքի վրա մաքսատուրքերի սահմանման պատճառով, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Tesla-ի պլանները՝ ներմուծել իր Cybercab և Semi բեռնատարների մասերը ԱՄՆ, հետաձգվել են, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը առևտրային պատերազմի ժամանակ։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ 34 տոկոս սակագների ներդրումից հետո Tesla-ն պատրաստ է եղել հավելյալ ծախսեր վերցնել իր վրա, սակայն ավելի բարձր սակագների մասին հայտարարությունից հետո ընկերությունը ստիպված է եղել կասեցնել առաքման ծրագրերը։
Այդ քայլը կարող է վտանգել Cybercab-ի և Semi-ի զանգվածային արտադրության ծրագրերը: Գործակալության աղբյուրի համաձայն՝ ընկերության նպատակն է եղել այս տարվա հոկտեմբերին սկսել երկու մոդելների արտադրությունը։
Թրամփը գրել է, որ մաքսատուրքերը լավ են ԱՄՆ-ի համար և արդեն արդյունք են տալիս։