Իսրայելը կուժեղացնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի մերժել պատանդների գործարքը

Իսրայելը կուժեղացնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի մերժել պատանդների գործարքը

Իսրայելը կուժեղացնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի մերժել պատանդների գործարքը, X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նրա խոսքվ՝ Իսրայելի գործողությունը Գազայում, որն իրականացվում է պաշտպանության հրամանատարության կողմից՝ քաղաքական ղեկավարության աջակցությամբ, «պարզ է և միանշանակ»։ 

«Առաջին հերթին ձեռնարկել բոլոր միջոցները [ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն] Վիտկոֆֆի ծրագրի շրջանակներում բոլոր պատանդներին ազատելու համար և պայմաններ ստեղծել ՀԱՄԱՍ-ի հետագա պարտության համար։ Եթե ​​ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել [համաձայնությունն ընդունելուց], ապա [իսրայելական զորքերի] գործողությունները կընդլայնվեն և կտեղափոխվեն նոր փուլեր»,- գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։