Մահացել է հայտնի երաժիշտը․ ի՞նչ է պատահել (լուսանկար)

Մահացել է հայտնի երաժիշտը․ ի՞նչ է պատահել (լուսանկար)

Կյանքից հեռացել է Би-2 և «Дюна» խմբերի նախկին անդամ, 64-ամյա Նիկոլայ Պլյավինը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունների աղբյուրին։ Մոսկվայի Ֆեստալնայա փողոցում գտնվող իր վարձակալած բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝  երաժշտի մահն իր բնույթով հանցավոր չէ։

Միաժամանակ, ինչպես նշում է StarHit-ը, երաժշտին գտել են արյան մեջ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ երաժշտի մարմինը մոտ երեք օր եղել է բնակարանում։ Պլավինը պայքարում էր քաղցկեղի դեմ. Երաժշտին շրջապատողները նաև ավելացրել են, որ վերջին շրջանում նա սկսել է հաճախակի խմել։ Հայտնաբերվելուց հետո նրա  դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։