Ինչո՞ւ չի գործում եկամտահարկի վերադարձի համակարգը

Երեկվանից ՊԵԿ էլեկտրոնային համակարգում եկամտահարկի վերադարձի ծրագրի խափանում է առաջացել, և քաղաքացիները չեն կարողանում օգտվել ծրագրից և իրենց եկամտահարկը վերադարձնել:
ՊԵԿ-ը երեկ հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ից MediaHub-ին ասացին, որ եկամտահարկի վերադարձի ծրագրի խափանումը ևս կապված է վերը նշված էլեկտրոնային համակարգի խափանման հետ, դրա համար էլ այս օրերին այդ ծրագիրն ապահովող համակարգը ևս չի աշխատում:
ՊԵԿ-ից խորհուրդ տվեցին պարբերաբար փորձել, իրենց մասնագետներն աշխատում են, և համակարգը կամաց-կամաց վերականգնվում է:
Վահե Մակարյան