Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել

Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
«Մեր սուրբ պարտքն է՝ խնամքով պահպանել հաղթանակ տարած սերնդի կտակները։ Այդ պատճառով չափազանց կարևոր է անշեղորեն կանխել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ, բացահայտել և մոռացության չմատնել նացիստների և նրանց աջակիցների կատարած հանցագործությունները», – ի թիվս այլնի նշված է շնորհավորանքի մեջ։