Պուտինը և Չինաստանի առաջնորդը բանակցություններ են վարել Կրեմլում (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը բանակցություններ են վարել Կրեմլում։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինպինին Հաղթանակի օրվա 80-ամյակը Ռուսաստանի հետ միասին նշելու պատրաստակամության համար։
Ռուսաստանի առաջնորդն ասել է, որ ուրախ կլինի պաշտոնական այցով այցելել Չինաստան։
ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվայում կայանալիք շքերթին չինական զորակազմը կլինի ամենամեծն օտարերկրյա զորքերի թվով։
Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունները աշխատում են երկկողմ համաձայնագրերի ողջ շրջանակի իրականացման ուղղությամբ։
Կադրերն այստեղ