Ե՞րբ է ԿԽՄԿ-ն տեսակցել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահներին

Ե՞րբ է ԿԽՄԿ-ն տեսակցել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող արցախցի գործիչներին։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց  ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: 

Հիշենենք, որ  Ադրբեջանը Արցախի հայաթափման օրերին գերեվարել էր  Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին և այլ պաշտոնատար անձանց։ 

Ամատունին նշեց, որ ընդհանուր առմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում տեսակցություններ են եղել Ադրբեջանում պահվող մյուս հայերին, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ մանիպուլյատիվ վերնագրով նյութ էին տարածել, թե ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը՝ չնշելով կոնկրետ օրը:

Լիաննա Թորոսյան