Քրդամետ կազմակերպությունները Թուրքիային հորդորել են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Քրդամետ կազմակերպությունները Թուրքիային հորդորել են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Հայտնել է Medyanews-ը՝ հղում անելով հայտարարությանը։ 

Կազմակերպությունները կոչ են արել առերեսվել սեփական պատմության հետ։

«Անցյալի հետ առերեսումն անհրաժեշտ է»,- Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարել է «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունը՝ կոչ անելով ճանաչման ու հաշտեցման։

«Չափազանց կարևոր է հրաժարվել ժխտողականությունից և յուրաքանչյուր հայի ճանաչել որպես պատմության վկայություն»,- նշվում է հայտարարության մեջ, որում մեջբերվել է հանգուցյալ հայ մտավորական, «Ակօս» թերթի նախկին գլխավորի խմբագիր Հրանտ Դինքի խոսքերը:

«Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը համերաշխություն է հայտնել հայ համայնքին։ «Մենք կիսում ենք Հայոց ցեղասպանության վիշտը, որը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին ավելի քան 200 մտավորականների տեղահանությամբ, որը հանգեցրեց զանգվածային աքսորի և ջարդի»,- հայտարարել է կուսակցությունը։