Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է․ Կանադայի վարչապետ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է․ Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

Հրապարակված տեքստում նշված է, որ այն հայտնի է նաև որպես «Մեծ Եղեռն»։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ գլխին, պատվում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը, և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։

Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական ու ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։

Կանադայում ապրիլը նշանավորվում է որպես Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և պատվենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության և կանքնենք հանուն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: Մինչ մենք hիշում ենք այս մռայլ օրը, ես քաջալերում եմ բոլոր կանադացիներին իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության այս անզգա կորստին: Եկեք կառուցենք մի հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով զգան խտրականությունից ու բռնությունից»